Բարձունքի հաղթահարում։ Թեժառույք

Ամսաթիվ՝ մայիսի 30

Ժամանակահատված՝ 10:00-14:00

Վայր՝ Կոտայքի մարզ, Մեղրաձոր․ Թեժառույք

եժ

Եղանակ՝ ըստ mes.am-ի

Դասարան՝ 3-2 դասարանի ճամբարականներ

Նպատակներ՝ 

  • Ճանաչողական, հայրենագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների զարգացում,
  • քայլք, բարձունքի հաղթահարում,
  • քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտությունների զարգացում,
  • ընկերային հարաբերությունների, պատասխանատվության զգացումի զարգացում։

Խնդիրներ՝

  • Գործունեության նախագծում և իրականացում քննարկման միջոցով։
  • Տեղեկությունների փնտրտուք-հավաքում համացանցի օգնությամբ։
  • Տեղեկությունները համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների զարգացում վերլուծությամբ։
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների դիտարկում ճամփորդության արդյունքների վերլուծությամբ։
  • Սովորողների ֆիզիկական և մտավոր հմտությունների զարգացում քայլքով, բանավոր խոսքով, պատումներով, հարցուպատասխանով։
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, պահպանություն. միջավայրի խնամք, պահպանություն,
  • բարձունքի հաղթահարում՝ միասնական քայլքով,
  • Տպավորությունների մասին ներկայացում բլոգում պատումով, նկարագրությամբ, ֆոտոշարով, ձայնագրությամբ, տեսանյութով:

Ընթացք

Նախապատրաստական փուլ

  • Մեղրաձոր․ Թեժառույքի մասին տեղեկությունների հավաքագրում․ քարտեզներ, տեղեկություններ, այլ հրապարակումներ անհատական բլոգներում,
  • միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում,
  • ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն,
  • զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին,
  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքների պլանավորում։

Մեկնում՝ 10:00, Մայր դպրոցի կայանատեղի

Ժամանում՝ 16:00, Մայր դպրոցի կայանատեղի

Երթուղի՝ Երևան-Պտղնի-Չարենցավան-Բջնի-Հրազդան-Մեղրաձոր

Քարտեզ՝

IMG_8685

Հեռավորություն` 74.6 կմ

Տևողություն՝ 1 ժամ 19 րոպե

Օրակարգ՝ 

  • Առաջին կանգառ՝ Մեղրաձոր գյուղում
  • Երկրորդ կանգառ՝ քայլք դեպի Թեժառույք
  • Ճաշ
  • Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  • Երաժշտական դադար
  • Շրջակա միջավայրի խնամքի աշխատանքի կազմակերպում

ջրվեժ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Սահակյան, Քրիստինե Պողոսյան

Ճամփորդական ուղեցույց

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • դիմակ
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփումը՝ սովորողի անհատական բլոգներում, դասարանական բլոգում, ենթակայքում։

Leave a comment