Լեգո-քաղաքի կառուցում

Մեր ճամբարային ջոկատում սովորողների ամենասիրած զբաղմունքը լեգոխաղն է, այսօր ճամբարում միասին փորձեցինք կառուցել լեգո – քաղաք, յուրաքանչյուրն իր պատկերացմամբ ստեղծեցին հետաքրքիր կառույցներ․․․

“Ուսումնական Ագարակ ” նախագիծ

FB_IMG_1610485209412

Նախագծի մասնակիցներ՝  ճամբարականներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները՝

  • Այց  դեպի Ագարակ
  • Նպաստել  հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
  • Հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը և հոգեբանական մի շարք խնդիրներ,  ձեռք բերել ինքնավստահություն

Ընթացքը՝

  • Քայլքով  դեպի Ագարակ
  • Սովորողները  անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
  •  Ապա սովորողները ինքնուրույն խնամում և կերակրում են կենդանիներին
  • Սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
  • Ձիավարում ենք

Արդյունքը`

Դդմատոն

Կրթահամալիրում ուսումնական օրացույցով մոտենում է Ղափամայի ավանդական ծեսը, և  այսօր մենք ճամբարականների հետ միասին պատրաստեցինք թղթից դդումներ, նաև paint ծրագրով նկարեցին մի մոլորակ, որտեղ ամեն ինչ դդմից է, յուրաքանչյուրն իր պատկերացմամբ…

Տեսանյութն այստեղ`

Հունվար ամսվա հաշվետվություն – 2021

Ուսումնական երկրորդ շրջանի  ճամբարային  հաշվետվություն

received_2936414919979251

Ճամփորդություններ՝

Ուսումնական ճամփորդություն – Համազգային թատրոն

Արդյունքը

Կոմիտասի թանգարան – ինստիտուտ

Ուսումնական Ագարակ 

Նախագծեր՝

Մարզական համատեղ նախագիծ

Արդյունքը՝  մարզական ստուգատես

Սովորող – սովորեցնող (սեղանի խաղեր )

Ձմեռային ազգագրական փառատոն 

Արդյունքը՝  Խրձիկ տիկնիկների պատրաստում

Ձմեռային մարզական խաղեր

Հայկական ավանդական ծես «Ղափամա» 

Դդմատոն

 

 

Ուսումնական ճամփորդություն

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանցիներ, 5 տարեկաններ

Օրը՝ հունվարի 21

Ժամը՝ 11:30

Վայրը՝ Համազգային թատրոն

Պատասխանատուներ՝ Հռիփսիմե Առաքելյան, Տաթև Սահակյան, Լիլիթ Սահակյան, Նելլի Թովմասյան, Լիլյան Զաքարյան, Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան, Անահիտ Գրիգորյան, Սաթենիկ Սիմոնյան, Անահիտ Հարությունյան
Վայրը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
Հասցե՝  Ամիրյան 26

Քարտեզը՝

Նպատակը՝

Երևանյան թանգարանները, թատրոնները որպես ուսումնական լաբորատորիաներ օգտագործելու կարողության զարգացում։

Նախապատրաստական փուլում անդրադառնալ ճամփորդական կանոններին, մշակել ու ձայնագրել ռադիոհաղորդում «Կանոնները թատրոնում» վերնագրով, ուսումնասիրել քարտեզը: Ներկայացումը դիտելուց հետո ամփոփել ներկայացումից ու ճամփորդությունից ստացած տպավորությունները:

Արդյունքը՝

Պատումները, ձայնագրությունները, ֆոտոշարքերը կհրապարակվեն  դասարանական բլոգում:

Ձմեռային ազգագրական փառատոն 2021

Ազգագարական փառատոնի շրջանակներում Արուսյակ Մաթևոսյանի օգնությամբ պատրաստեցինք խրձիկ տիկնիկներ։

Հանրակրթական ձմեռային ազգագրական փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ազգագրության փառատոնի ուղղություններ

  • ազգային տոներ, ծեսեր
  • ազգային երգ, պար
  • ազգային խաղեր
  • ազգային խոհանոց
  • տարազ
  • տարածաշրջանային բարբառներ
  • տարածաշրջան, գյուղ, քաղաք, փողոց, բակ և այլն
  • ավանդական արհեստներ, մասնագիտություններ
  • սովորույթներ, հավատալիքներ, ավանդություններ
  • գերդաստան, տոհմածառ, ընտանիք
  • բարեմաղթանքներ, օրհնանքեր, անեծքներ, հանելուկներ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ
  • էպոս, հեքիաթ, ավանդապատում, դյուցազնապատում, հերոսապատում
  • թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
  • կրթահամալիրի արտադրությամբ ուսուցման թեմատիկ նախագծեր
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների ազգագրության
  • հայրենագիտական նախագծեր
  • քաղաքային քայլքով երաժշտական, բանաստեղծական ֆլեշմոբեր
  • այլ

Կոմիտասի թանգարան – ինստիտուտ

Ազգագրական փառատոնի շրջանակներում մեր ճամբարականների ջոկատն այսօր ուղևորվեց Կոմիտասի թանգարան – ինստիտուտ։ Միասին երգեցինք, մասնակցեցինք ինտերակտիվ երաժշտական խաղին։