Դդմածես

Հայկական ավանդական ուտեստ Ղափամա

Հայաստանի տարբեր տարածաշրջաններում  ղափաման պատրաստել են  տարբեր կերպ: Ահա դրանցից մի քանիսը:

Գորիսի ղափամա
1 դդում, 0,5 կգ բրինձ, 2-3 գլուխ սոխ, 80 գրամ հոնաչիր, 200 գրամ կարագ կամ յուղ, կանաչի, աղ: Դդումի պոչի կողմից կտրել, սերմերը հեռացնել, բրինձը, հոնաչիրը, կարագը կամ յուղը լցնել, խառնել, կտրած մասով դդումը ծածկել, դնել թոնիրը կամ ջեռոցը և եփել այնքան, մինչև դդումը փափկի:

Կիլիկիայի ղափամա

1 դդում` 1,5 կգ-անոց, 70 գրամ, բրինձ, 70 գրամ կարագ, 70 գրամ ալուչա, 25 գրամ շաքար, 30 գրամ չամիչ, 200 գրամ խնձոր,  1 գրամ դարչին, աղ: Դդմի վերին մասը կտրել, հեռացնել սերմերն ու միջնամասը, եփած բրինձը, կորիզները հեռացրած ալուչան, մանր կտրատած խնձորը, չամիչը, կարագը դարչինը խառնել, համեմել աղով և լցնել դդումի մեջ: Դդումը դնել յուղ քսած տապակի մեջ և եփել ջեռոցում:
Մատուցել կտորներով` վրան յուղ լցնելով:
Մարաշի ղափամա
Մարաշցիները այս հայտնի ուտեստն անվանում են Քեշկեկ ղապաղլի (ղափամա): Մատուցում են տոն օրերին, հարսանիքներին` որպես զուտ մարաշյան ուտելիք: Փորել դդումը, կտրատել խորանարդիկներով, նաև այդպես կտրատել 0,5 կգ միսը, ավելացնել մեկ բաժակ թրջած սիսեռ, 1 ճաշի գդալ լոլիկի խյուս, 1 թեյի գդալ պղպեղի խյուս, 3 լիմոնի հյութ,1 թեյի գդալ սումախ, 1 թեյի գդալ, աղ, 2 ճաշի գդալ կարագ կամ յուղ, 1 ճաշի գդալ չոր անանուխ: Փակել կափարիչը և թույլ կրակով եփել:
Մատուցել ձավարի փլավով, յուղով և տապակած հացով:
Կուտինայի ղափամա
1 կգ գառան կամ ուլի միսը կտրատել, ավելացնել 0,5 կգ մաքրած, կտրատած դդում, 2-3 գլուխ կտրատած սոխ, 3 թեյի բաժակ բրինձ, 1,5-2 լիտր ջուր,, ծածկել ափսեով, վրան ծանրություն դնել և եփել: Մատուցել, երբ ջուրը քաշվի և բրինձը եփվի։

Տեսանյութը՝ այստեղ

Առաջադրանք՝
Ի՞նչ տեղ է գրավում Ղափաման ձեր ընտանեկան խոհանոցում, և ո՞վ է պատրաստում այն:
Ո՞րն է Տոն օրերի ձեր ընտանեկան ծիսական ուտեստը: Պատմեք դրա մասին։

Զատկական ցուցահանդես – վաճառք

Այսօր Արևելյան դպրոց- պարտեզի բակում տեղի ունեցավ զատկական աքսեսուարների ցուցահանդես -վաճառք, ցուցադրված էին սովորողների պատրաստած աշխատանքները, յուրաքանչյուր դասարան ներկայացնում էր իր  տաղավարը․․․

Տեսանյութն  այստեղ՝

Հայկական ավանդական ուտեստ Ղափամա

Հայաստանի տարբեր տարածաշրջաններում  ղափաման պատրաստել են  տարբեր կերպ: Ահա դրանցից մի քանիսը:

Գորիսի ղափամա
1 դդում, 0,5 կգ բրինձ, 2-3 գլուխ սոխ, 80 գրամ հոնաչիր, 200 գրամ կարագ կամ յուղ, կանաչի, աղ: Դդումի պոչի կողմից կտրել, սերմերը հեռացնել, բրինձը, հոնաչիրը, կարագը կամ յուղը լցնել, խառնել, կտրած մասով դդումը ծածկել, դնել թոնիրը կամ ջեռոցը և եփել այնքան, մինչև դդումը փափկի:

Կիլիկիայի ղափամա

1 դդում` 1,5 կգ-անոց, 70 գրամ, բրինձ, 70 գրամ կարագ, 70 գրամ ալուչա, 25 գրամ շաքար, 30 գրամ չամիչ, 200 գրամ խնձոր,  1 գրամ դարչին, աղ: Դդմի վերին մասը կտրել, հեռացնել սերմերն ու միջնամասը, եփած բրինձը, կորիզները հեռացրած ալուչան, մանր կտրատած խնձորը, չամիչը, կարագը դարչինը խառնել, համեմել աղով և լցնել դդումի մեջ: Դդումը դնել յուղ քսած տապակի մեջ և եփել ջեռոցում:
Մատուցել կտորներով` վրան յուղ լցնելով:
Մարաշի ղափամա
Մարաշցիները այս հայտնի ուտեստն անվանում են Քեշկեկ ղապաղլի (ղափամա): Մատուցում են տոն օրերին, հարսանիքներին` որպես զուտ մարաշյան ուտելիք: Փորել դդումը, կտրատել խորանարդիկներով, նաև այդպես կտրատել 0,5 կգ միսը, ավելացնել մեկ բաժակ թրջած սիսեռ, 1 ճաշի գդալ լոլիկի խյուս, 1 թեյի գդալ պղպեղի խյուս, 3 լիմոնի հյութ,1 թեյի գդալ սումախ, 1 թեյի գդալ, աղ, 2 ճաշի գդալ կարագ կամ յուղ, 1 ճաշի գդալ չոր անանուխ: Փակել կափարիչը և թույլ կրակով եփել:
Մատուցել ձավարի փլավով, յուղով և տապակած հացով:
Կուտինայի ղափամա
1 կգ գառան կամ ուլի միսը կտրատել, ավելացնել 0,5 կգ մաքրած, կտրատած դդում, 2-3 գլուխ կտրատած սոխ, 3 թեյի բաժակ բրինձ, 1,5-2 լիտր ջուր,, ծածկել ափսեով, վրան ծանրություն դնել և եփել: Մատուցել, երբ ջուրը քաշվի և բրինձը եփվի։

Առաջադրանք՝
Ի՞նչ տեղ է գրավում Ղափաման ձեր ընտանեկան խոհանոցում, և ո՞վ է պատրաստում այն:
Ո՞րն է Տոն օրերի ձեր ընտանեկան ծիսական ուտեստը: Պատմեք դրա մասին։

Կրկնազատիկն Արևելյան լանջերին

received_1629913983884610

Ծիսական տոնացույցով այսօր նշվում է Կրկնազատիկը։ Արևելյան դպրոցի սովորողները և դասավանդողները  լանջերին նշեցին Կանաչ – Կարմիր կիրակին,  Մարինե Ոսկանյանի հետ միասին երգեցինք զատկական երգեր, ձվակռիվ խաղացինք, գլորեցինք․․․

Կրկնազատիկ

Սուրբ Հարության տոն. Զատիկ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու  ամենասպասված տոնն է, որը եկեղեցական օրացույցով կատարվում է գարնան գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:

Զատկական ձուն «օրինակն է բոլոր աշխարհի, և ինչպես որ իմաստուններն ասում են` դրսի կեղևն նմանում է երկնքին, մզղաձևը` օդին և սպիտակուցը` ջրին, դեղինն էլ երկիրն է, այսինքն` մեջը» (Թորգոմ վարդապետ): Գրիգոր Տաթևացին էլ նման միտք է արտահայտել ձուն կարմիր ներկելու մասին. «Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»: Ուշագրավ է, որ ձուն համարվում է կենաց ծառի, կյանքի խորհրդանիշ: Ստ. Մալխասյանցը նշում է, որ«ծառ» նշանակում է նաև «ձվի սուր ծայրերը»: Այս բացատրությունը, որ ցույց է տալիս ձվի և կենաց ծառի գաղափարական առնչությունները, վկայում է, որ զատկական ձուն իր մեջ պարունակում է կյանքի հավերժության խորհուրդը: Continue reading