Հանրային աուդիտ ուսումնական նախագծի իրականացումը Արևելյան դպրոցում

Հանրային աուդիտը՝ ուսումնական նախագիծ

Մանկավարժական լաբորատորիայի ուղեցույցը

Աուդիտը (հաշվեստուգում) կազմակերպության, համակարգի գործունեության,  ծրագրի և  արդյունքի անկախ գնահատման գործընթացն է։

Թեման՝  Մարդկային ռեսուրսներ. 2021, 2022 թթ ․  Երկարացված օրվա ճամբարի սովորողներ, երկարացված օրվա կազմակերպիչներ․

Ժամանակահատվածը՝  մարտից – մայիս

Պատասխանատուներ՝  Քրիստինե Պողոսյան, Աննա Ստեփանյան

Ուսումնասիրության շրջանակը՝  փաստաթղթային փուլ․

Գրասեյակի, դպրոցի ղեկավարներ, կազմակերպիչ

  • երկարացված օրվա կազմակերպումը կրթահամալիրի Արևելյան դպրոցում
  • արևելյան դպրոց-պարտեզի 1-5-րդ դասարանների երկարացված օրվա սովորողների 2021-2022թթ․ նախագծերի ուսումնասիրություն
  • արևելյան-դպրոց պարտեզի երկարացված օրվա կազմակերպիչների 2021-2022 թթ․ իրականացրած  նախագծերի ամփոփում

Աշխատակարգ

  • Գրանցվում-հրապարակվում են կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի հեղինակային կրթական ծրագրի 2021-2022 ուսումնական տարվա երկարացված օրվա սովորողների թիվը, աշխարհագրությունը
  • Կատարվում են ուսումնասիրություններ,վերլուծություններ,  հրապարակվում։
  • Մայիսյան հավաքին ընդառաջ՝ արդյունքները ներկայացվում են կազմակերպվող կլոր սեղանների օրերին

Լրացուցիչ կրթությունը երկարացված օրվա բաղկացուցիչ  – 2021-2022թթ․

Երկարացված օրվա կազմակերպումը ներառում է ոչ միայն սովորողների դասապատրաստումն ու սնվելը , այլև ենթադրում   է  լրացուցիչ կրթու­թյան կազմակերպում՝ որը հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Լրա­ցու­ցիչ կրթությունն իրականացվում է խմբային  և  անհատական  ուսումնական պա­րապ­մունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական ճամբարների, հավաք­ների միջոցով: Այն կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ճամբարներում՝ ամառային լողափնյա, հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային, կրթական փոխանակումների և այլ ծրագրով։

Առաջին փուլ․ հաշվառում 

Արևելյան դպրոց-պարտեզի երկարացված օրվա  սովորողների խմբերը 2021-2022թթ․

2021 թ․ ուստարում գործել է  երկարացված օրվա  7  տարատարիք խումբ

2022թ․ ուստարում գործում է  նույնպես  7  տարատարիք խումբ

Երկրորդ փուլ․  աշխարհագրություն

Յուրաքանչյուր  կազմակերպչի բլոգում սահմանված կարգով հրապարակված են սովորողների ցուցակները՝ հասցեներով։ Արևելյան դպրոցի երկարացված օրվա սովորողների մեծամասնությունը  հաճախում է դպրոց Երևան քաղաքի տարբեր տեղամասերից՝ օգտվելով կրթահամալիրի երթուղիներից, սովորողներից  20 – 30 -նն   է միայն ՀԱԹ-ից։

Երթուղիներ

Երրորդ փուլ․ նախագծերի ամփոփում, հաշվետվություն 

Երկարացված օրվա կազմակերպիչը սահմանված կարգով ներկայացնում է կիսամյակային հաշվետվություն։

Արևելյան դպրոց-պարտեզի երկարացված օրվա կազմակերպիչների  2021-2022թթ․  նախագծերի ամփոփում – հաշվետվություն ըստ կրթահամալիրի օրացույցի։