Մանկավարժական գարնանային բաց ճամբարի ամփոփում

Օր առաջին

received_444385747406809

Մեկնարկվեց գարնանային ճամբարի առաջին օրը,  այն սկսեցինք ընդհանուր պարապմունքով, պարուսուցումով, այնուհետև տեղի ունեցավ Հանրային աուդիտը՝  ուսումնական նախագծի ներկայացում, քննարկումը, որը վարում էր Նառա Նիկողոսյանը։ Ընդմիջումը կազմակերպեցինք Արևելյան դպրոցում, ծիսական խոհանոցով, օրն ավարտեցինք Մայր դպրոցում, ընդհանուր պարապմունքով և պարի սեմինարով․․․

Գարնանային մանկավարժական ճամբարի առաջին օրը ներկայացնում է Մարիամ Մանասյանը․․․

Օր երկրորդ

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո Արևելքի վերնատանը Նառա Նիկողոսյանն անցկացրեց քննարկում՝   Կամավոր ատեստավորման մեր այլընտրանքը,  թեմայով։ Ընդմիջումը կազմակերպեցինք դպրոցում, այս անգամ ծիսական խոհանոցի պատասխանատուներն էին Արմինե Մովսիսյանը, Սեդա Վիրաբյանը, Անահիտ Ավագյանը։ Ընդհանուր պարապմունքը շարունակեցինք Մայր դպրոցի Մարմարյա սրահում՝  պարուսուցումով։ Այնուհետև օրն ավարտեցինք մարզական ակումբում, հրաձգության և նետաձգության սեմինարներով։ Ճամբարի օրերն անցնում են շատ հագեցած և ուսուցանող։

Ներկայացնում է Լիլիթ Սահակյանը

 

Մանկավարժական գարնանային բաց ճամբար 2022

Կրթահամալիրի ուղեցույց

Արևելյան դպրոցի ուղեցույց

Մանկավարժական լաբորատորիայի ուղեցույց

Մանկավարժության կենտրոնի ուղեցույց

FB_IMG_1633289947874

Անհատական աշխատաժամանակ

Մարտի 21, երկուշաբթի

Մարտի 22, երեքշաբթի

  • 09։00-09։30՝ մանակավարժական ընդհանուր պարապմունք՝ պարուսուցում․
  • 10։40-ից՝
    Ճամբարային գարնանային խոհանոց․ Համակարգումը՝ Մարիետ Թադևոսյանի
  • 12:00 – 12:30 ընդմիջում դպրոցում
  • 12:30 -13:15՝ քննարկումներ մասնախմբերով, նախագծային խմբերով
  • Պարատուն

Մարտի 23, չորեքշաբթի

  • 09։00-09։30՝ մանակավարժական ընդհանուր պարապմունք՝ պարուսուցում․
  • Արևելյան դպրոցի զարգացման ծրագիր, քննարկումը վարում է Նառա Նիկողոսյանը
    Ծիսական ուսումնական տոնավաճառի նախապատրաստություն (ապրիլի 15)
  • 12:00-12:30՝ ընդմիջում դպրոցում
  • 12:30 -13:15՝ քննարկումներ մասնախմբերով, նախագծային խմբերով, անհատական աշխատանքներ
    մարտ ամսվա ամփոփումներ
  • ապրիլի ամսվա նախագծերի հրապարակում
  • 13:45՝ պարատուն

Մարտի 24  ,  հինգշաբթի

09։00-09։30՝ մանակավարժական ընդհանուր պարապմունք՝ պարուսուցում

09:30 – 11:30    Երկրագործական աշխատանքներ Սարալանջում․Գոհար Հովհաննիսյան, երկարացված օրվա կազմակերպիչներ

«Անթափոն կենցաղ» նախագիծ․ քննակումը վարում է՝ Իվետա Ջանազյանը

11:30 -12։00 կաբինետների գարնանային մաքրման աշխատանքներ

12:00 – 12:30  ընդմիջում դպրոցում

12:30 – 13:30 մարզական սեմինար (ֆիթնես)

Արևելյան դպրոցի ուրբաթ-համերգի նախապատրաստում

Մարտի  25 , ուրբաթ

Մանկավարժական ճամբարի ամփոփում բլոգներում

Գարնանային ճամբարային օրերն Արևելքում

dsc_0048-2

Գարնանային ճամբարի առաջին օրը  սկսվեց  առավոտյան ընդհանուր պարապմունքով Արևելքի վերնատանը։ Ընդհանուր պարապմունքից հետո իջանք  տեխնոլոգիական լաբորատորիա, որտեղ  պատրաստվում ենք գալիք զատկական ծիսական տոնավաճառին։  Այնուհետև քայլքով գնացինք  դեպի Ագարակ՝ հերթական սեմինար – պարապմունք անցկացնելու։  Արևելյան դպրոցի տարածքում կատարեցինք նաև  պարտիզապուրակային աշխատանքներ՝ ​ մաքրեցինք տարածքը, բակում տնկեցինք  ծաղիկներ։


կ