« Թթուդրիկ » ուսումնական նախագիծ

ttu

Ժամկետը՝ 08.11 – 19.11

Տևողությունը՝ 2 շաբաթ

Մասնակիցները՝ երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը՝

Նախագծային շաբաթվա ընթացքում տեխնոլոգիական, մաթեմատիկական, բնագիտական գործունեությունների արդյունքում պատրաստել թթու, որը կհամտեսենք «Կրթահամալիրի տոն. սեբաստացիների օրեր», Հարիսայի ծեսի ժամանակ:

Խնդիրները, գործունեությունը

  • Որոնել թթու պատրաստելու բաղադրատոմս, կազմել գնացուցակ:
  • Որոնել թթվի համար անհրաժեշտ բանջարեղենների օգտակար հատկությունների մասին տեղեկություններ, կիսվել բլոգում:
  • Կատարել գնումներ (ընտրություն կատարել, դասավորել տոպրակի մեջ, մոտենալ կշեռքին, մոտենալ գանձապահին և գնած ապրանքը դասավորել համապատասխան վայրում):
  • Որոշել բանջարեղենը տարաներում տեսակավորելու տարբերակներ (քանակի մոտավոր գնահատում գ, առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցություն):
  • Դիտել տեսանյութեր բանջարեղենների մթերման, պահածոյացման գործընթացի մասին (բանջարեղենի տեղափոխում բանջարանոցից պահեստ, գործարան, մթերում/ պահածոյացում, պիտակներ, բաղադրություն):
  • Ստեղծել պիտակներ թթվի տարաների համար:
  • Զրույց բանջարեղենի մասին։
  • Բանջարեղենի ի՞նչ տեսակներ կան։
  • Ո՞ր բանջարեղենը որտեղ է աճում և որ եղանակին։
  • Բանջարեղենով ուրախ մաթեմատիկա։ Հաշվում, համեմատում ենք։
  • Ներկայացնում ենք, թե որն ինչ տեսք ունի, ինչ գույն, համ, հոտ, կորիզ ունի, թե ոչ։
  • Թթու կերպարներ ենք ստեղծում բանջարեղենով, պատմում դրանց մասին, հորինում հանելուկներ, բանջարեղենագրություն անում։
  • Տատիկներից և մայրիկներից նախապես հարցնում ենք թթու դնելու բաղադրատոմսեր:
  • Այնուհետև լվանում ենք բանջարեղենը, մաքրում, խոհանոցային տախտակների վրա դնում, կտրատում, լցնում տարայի մեջ․ ըստ բաղադրատոմսի պատրաստում։

Արդյունքը՝

Ֆոտոներն ու տեսանյութերը կհապարակվեն բլոգում։

Թթուդրիկ

Leave a comment