Ամառային ճամբար, ամառային լողափ․․․

received_820094004844687.jpeg

Շարունակվում են  ամառային  ճամբարի  գունեղ,  արևոտ  օրերը։   Այսօր  մեր  ճամբարականների   առօրյան   սկսվեց   ամառային  տրամադրությամբ, խինդով  ու  ծիծաղով,  անչափ   ոգևորված  էին  թե’  մեծերրը, թե’  փոքրերը ։  Արևելյան  դպրոցի բակը  իսկական  լողափ է՝  մեծ  լողավազաններով,  գեղեցիկ  պուրակներով,  գունեղ  ու  պայծառ   միջավայրով։  Սիրում  են մեր  ճամբարականները  ավազաթերապիան՝  անվերջ,  անհոգնել  կարող  են խաղալ  ավազների   մեջ։ Իսկ  լողը․․․․ Ամենասպասվածը,  ամենասիրելին․․․ Է’լ  ջրային  վոլեյբոլ,  է’լ  ջրացատկ,  է’լ  ջրային  գնացք  ու  այլ  խաղեր․․․Ինչեր  ասես,  որ  չեն  հորինում ջրում   մեր  ճամբարականները։  Ահա  այսպիսին է  մեր  ամառը․․․

 

 

FB_IMG_1528130144197

20180604_144955.jpg

 

 

 

Leave a comment