Ձմեռային ճամբար: Օր առաջին

 

 

Մարզական ստուգատեսը  երկարացված  օրվա ճամբարականների խմբում…

Այսօր մեկնարկեց ձմեռային ճամբարի առաջին օրը: Դասարանում՝ առաջին հերթին ամփոփեցինք օրվա սովորած նյութերը, այնուհետև  մեծ ոգևորությամբ սկսեցինք մեր մարզական խաղերը: Սովորողները  բաժանվեցին  երկու  թիմի:  Սկզբից   սկսեցինք խաղ- մրցույթն  օղակներով (հաղթող  ճանաչվեց  այն թիմը , որն ավելի արագ էր անցնում օղակների միջով…) ,հետո ցատկապարանով  խաղեր խաղացինք…

 

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

imgres

Մասնակիցներ ` երկարացված օրվա ճամբարականների խումբ:

Նախագծի ժամկետը՝  հունվարի  8 – 26-ը:

Նախագծի նպատակը `մարմնամարզական,  բնագիտական, տեխնոլոգիական , Դիջիթեք ստուգատեսների  նախապատրաստում և անցկացում:

Խնդիրները՝

  • մարմնամարզական ստուգատեսի նախապատրաստում
  • բնագիտական ստուգատեսի նախապատրաստում
  • ձմեռային մարզական  խաղերի անցկացում
  • տեխնոլոգիական խաղերի իրականացում
  • դպրոց- Ագարակ տանող ճանապարհը քայլքով: